‘«Կիկոսի վերադարձը»՝ «Երևանյան բեսթսելլեր» ‘

2394

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագիծը շարունակում է գրանցել աննախադեպ ցուցանիշներ.  ժամանակակից գրող Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» մի քանի օրվա ընթացքում ամենաշատ վաճառված գիրքն է: Այն գնել են 225 հոգի:

Շաբաթվա ամենաշատ գնված երկրորդ հորիզոնականում ամերիկաբնակ Թամար Հովհաննիսյանի «Լինելության համանվագն»  է: Կրկին ժամանակակից հայ գրող Անահիտ Դանիելյանի «Ճերմակ մարգարիտ» գիրքը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Առաջին երեք հորիզոնականներն զբաղեցրած գրքերից յուրաքանչյուրը բեսթսելլերների շարքում ընդգրկված է առաջին անգամ:

Վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում նախորդ շաբաթվա առաջատար «Մաշան և արջը» հեքիաթն է: Այն հայտնի մուլտֆիմի մոտիվներով գրված հեքիաթ է: Հինգերորդ հորիզոնականում Հովհաննես Թումնյանի հեքիաթներն են, որին հաջորդում է վարկանիշային աղյուսակում մշտապես ընդգրկված «Նարեկը»` Գրկգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը:

«Երևանյան բեսթսելլերի» յոթերորդ հորիզոնականն զբաղեցրել է ռուս դասական Լև Տոլստոյի «Երեք արջերը» հեքիաթը: Այն կրկին առաջին անգամն է ընդգրկված գործակալության վարկանիշային աղյուսակում: Ութերորդ տեղն զբաղեցրել է հայ գրող Ղազարոս Աղայանի հեքիաթները, սրան հաջորդում է ֆրանսիացի գրող Անտուան դը սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: «Արմենպրես» լրատվական գործակալության ամենաշատ գնված գրքերի ցանկը այս շաբաթ եզրափակում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. Անատոլիական պատմություն» գիրքը

«Երևանյան բեսթսելլեր»-ը հրապարակվում է նաև «Գրական թերթ» շաբաթաթերթում:

Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուքինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները:

Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրես»-ն ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով:

1. Արմեն Օհանյան — «Կիկոսի վերադարձը»  (Անտարես) 225 հատ

\"\"

2. Թամար Հովհաննիսյան — «Լինելության համանվագ» (ՀԳՄ) 75 հատ

\"\"

3. Անահիտ Դանիելյան — «Ճերմակ մարգարիտ»  (Անտարես) 73 հատ

\"\"

Նախորդ հոդվածը‘Տարոնն ու՞ր, քաղաքային տրանսպորտի խնդիրներն ու՞ր’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են դարձել Samsung Galaxy S4 մեկնարկային վաճառքի օրը և նախնական գինը’