‘Կիմ Չեն Ընը նորից սպառնում է ‘

1484

Հյուսիսային Կորեան սպառնում է միջուկային հարվածներ հասցնել Հարավային Կորեային և Միացյալ Նահանգներին, եթե այդ երկրներն այս շաբաթ անցկացնեն պլանավորված զորավարժությունները:

Փհենյանը հայտարարել է, որ այդ զորավարժությունները դիտարկում է որպես ԿԺԴՀ-ի ինքնիշխանությունը խախտելու անթաքույց փորձ:

Հյուսիսային Կորեայի պաշտպանության պետական կոմիտեի հայտարարության մեջ զորավարժություններն անվանվում են «միջուկային պատերազմի ակնհայտ փորձեր», որոնք սպառնում են երկրի ինքնիշխանությանը: Պաշտպանության կոմիտեն սպառնում է «նույնիսկ ամենաչնչին ռազմական գործողություններին» ի պատասխան՝ անցնել համընդհանուր հարձակման: «Կանխարգելիչ միջուկային արդարացի հարվածը կհասցվի ըստ կարգի, որը սահմանել է Կորեական ժողովրդական բանակի բարձրագույն ղեկավարության կողմից»,- ասվում է Կոմիտեի հայտարարության մեջ:

ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի համատեղ խոշոր զորավարժությանը մասնակցելու են 300 հազար հարավկորեացի և 15 հազար ամերիկացի զինծառայողներ:

Նախկինում հյուսիսկորեական իշխանություններն արդեն նմանատիպ նախազգուշացումներ արել են: Անցյալ տարի Հյուսիսային Կորեան խոստացել էր «կրակի ծով» դարձնել Վաշինգտոնը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Սպիտակ տան ամենաազդեցիկ տիրուհին’
Հաջորդ հոդվածը‘Գրանորություն. Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-Շիդար» պիեսների ժողովածուն’