‘Կիմ Չեն Ինը ժողովրդին կցուցադրի ֆուտբոլի Անգլիայի առաջնությունը’

1028

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կարգադրել է, որ ֆուտբոլի Անգլիայի առաջնության ընթացքում պետական KCTV-ն հեռարձակի առաջնության խաղերը: Այդ մասին հաղորդում է The Daily Mail-ը, որի տվյալներով՝ խոսքն, առաջին հերթին, «Մանչեսթեր Յունայթեդի», «Չելսիի» և «Արսենալի» հանդիպումների մասին է:

Այս հաղորդագրությունն արդեն մեկնաբանել է պրեմիեր-լիգայի մամլո ծառայությունը. քանի որ ԿԺԴՀ –ում խաղերի հեռարձակման իրավունքները ոչ մեկին չեն փոխանցվել, ուստի դրանց ցուցադրումը գողություն է և խախտում է հեղինակային իրավունքները: Պրեմիեր-լիգայի համար սա ակզբունքային հարց է. ֆուտբոլային ակումբները վաճառում են հեռարձակման իրավունքները, ինչը նրանց հսկայական շահույթներ է ապահովում: Ըստ հաշվարկների՝ նրանք տարեկան ավելի քան մեկ միլիարդ ֆունտ սթեռլինգ են ստանում:

Կիմ Չեն Ինը «Մանչեսթեր Յունայթեդի»  և այդ թիմի հարձակվող Ուեյն Ռունիի մոլի երկրպագուն է: ԿԺԴՀ առաջնորդը հայտնի է որպես կրքոտ ֆուտբոլասեր, նա պարբերաբար ներկա է լինում հյուսիսկորեական ակումբների խաղերին և ամեն կերպ նպաստում է այդ մարզաձևի զարգացմանն իր երկրում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ-ը շրջանառության մեջ է դրել «Բռնությամբ կատարված հանցագործությունների զոհերին փոխհատուցելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Մուստաֆա Ջեմիլև. Ղրիմը Ռուսաստանի կազմում կմնա մինչև Պուտինի նախագահության ավարտը’