‘Կիմ Չեն Ինը տիկնոջ հետ ներկա է եղել ԿԺԴՀ զինծառայողների կանանց պատրաստած համերգին’

904

ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը ներկա է եղել Կորեական ժողովրդական բանակի զինծառայողների ընտանիքների կազմակերպած համերգին, հաղորդել են չինական լրատվական գործակալությունները:

Համերգի մասնակիցները երգեր են կատարել, պոեմներ կարդացել, որոնք փառաբանել են ժողովրդական հանրապետության հիմնադիր Կիմ Իր Սենին և նրա որդի Կիմ Չեն Իրին՝ այդպիսով ի ցույց դնելով «զինծառայողների ընտանիքների համախմբվածությունն ու նվիրվածությունը գերագույն գլխավոր հրամանատարին»:

Համերգին ներկա է եղել Կիմ Չեն Ինի տիկինը՝ Լի Սոլ Չժուն, ինչպես նաև՝ բարձրաստիճան պաշտոնյաներ, փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Թուրքիայում ուզում են իսլամի դասեր մտցնել ցածր դասարաններում’
Հաջորդ հոդվածը‘Անդրեյ Մակարևիչը դարձել է Մոսկովյան Հելսինկյան խմբի մրցանակակիր’