‘Կիմ Չեն Ինի կրտսեր քույրը՝ Կորեայի աշխատանքային կուսակցության արարողակարգի ծառայության ղեկավար’

869

ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ինի կրտսեր քույրը՝ Կիմ Յո Չժոնը, նշանակվել է Կորեայի իշխող Աշխատանքային կուսակցության արարողակարգի ծառայության ղեկավարի պաշտոնում, այսօր հաղորդել է «Չոսոն իլբո» թերթը: Պարբերականի տվյալներով՝ արդեն մի որոշակի ժամանակ է՝ Կիմ Յո Չժոնն անձամբ է զբաղվում Կիմ Չեն Ինի մասնակցությամբ արարողությունների և միջոցառումների կազմակերպմամբ: Նա աշխատում է Կորեայի աշխատավորական կուսակցության կազմակերպչական բաժնում, որը հատուկ դիրք ունի կուսակցության կառուցվածքում, ուստի դրա ղեկավարի պաշտոնում սովորաբար նշանակվում են հանրապետության ղեկավարի առավել վստահելի անձինք, նշում է թերթը:

Միևնույն ժամանակ՝ պարբերականն ընդգծում է, որ ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինի 67-ամյա մորաքույր և նրա հավատարիմ զինակից  Կիմ Հյոն Հին ավելի քան երկու ամիս է՝ չի հայտնվում հանրությանը: Վերջին անգամ նրան տեսել են մայիսի 12-ին, երբ նա համերգ էր եկել Կիմ Չեն Ինի, վերջինիս տիկնոջ՝ Լի Սոլ Չժուի և իր ամուսնու՝ Չան Սոն Տհեկի հետ: Պարբերականի վարկածի համաձայն՝ մորաքույրը տառապում է բազմաթիվ քրոնիկ հիվանդություններից, հաղորդում է  ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնայի» նոր մարզիչը Խերարդո «Տատա» Մարտինոն է’
Հաջորդ հոդվածը‘Եվրամիությունը «Հեզբոլլահը» ճանաչել է ահաբեկչական կազմակերպություն’