Կիմ Չեն Ինի քույրը սպառնում է ակտիվացնել հրթիռների արձակումը Խաղաղ օվկիանոսում

262

ԿԺԴՀ առաջնորդի քույրը՝ Կիմ Յո Ջոնը, սպառնացել է, ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների՝ ակտիվացնել հրթիռների արձակումը Խաղաղ օվկիանոսի ուղղությամբ, ուր Փհենյանը չափազանց հազվադեպ է հրթիռ արձակում։

Նրա հայտարարությունը երկուշաբթի հրապարակել է Հյուսիսային Կորեայի հեռագրական գործակալությունը։

«Վերջին ժամանակները Կորեական թերակղզում ակտիվացել է ամերիկյան զորքերի ռազմավարական հարվածային միջոցների շարժը»,- նշել է Կիմ Յո Ջոնը, որն զբաղեցնում է Կորեայի աշխատանքային կուսակցության ԿԿ բաժնի փոխնախագահի պաշտոնը։

Ըստ Կիմ Յո Ջոնի՝ Փհենյանը «մանրակրկիտ ուսումնասիրում է դրանց ազդեցությունը ԿԺԴՀ-ի անվտանգության նկատմամբ և համարժեք պատասխան կիրականացնի»։

«Խաղաղ օվկիանոսի օգտագործման հաճախականությունը՝ որպես մեր հրաձգարան, կախված է ամերիկյան զորքերի գործողությունների բնույթից»,- հավելել է նա՝ հավաստիացնելով, որ Փհենյանը չի հապաղի պատասխանատվության կանչել «իրավիճակը սրող ֆանատիկոսներին»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայում և Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվն անցել է 46 հազարից
Հաջորդ հոդվածըՄԱԳԱՏԷ-ի փորձագետները պարզել են, որ Իրանը կարողացել է ուրանը հարստացնել մինչև 84 %