Կշարունակեն զարգացնել միջուկային զինանոցը

404

Երկուշաբթի կայացած ռազմական շքերթի ընթացքում՝ նվիրված Կորեական բանակի ստեղծման 90-ամյակին, ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինը  հայտարարել է, որ հանրապետությունը մտադիր է միջոցներ ձեռք առնել իր միջուկային զինանոցը ընդարձակելու և զարգացնելու ուղղությամբ, հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրատան հաղորդագրությանը։

Ըստ այդմ՝ Փհենյանը, ԿԺԴՀ-ի առաջնորդի հրահանգով, նաև մանրակրկիտ կերպով կպատրաստվի ցանկացած պահի կիրառելու միջուկային զսպման ծրագիրը։

Կիմ Չեն Ինը նաև նախազգուշացրել է այն երկրներին, որոնք պատրաստ են ռազմական դիմակայության դիմել ԿԺԴՀ-ի դեմ, խուսափել նրա շահերի նկատմամբ ոտնձգություններից։

«Եթե որևէ տերություն փորձի ոտնձգություն կատարել մեր երկրի հիմնական շահերի նկատմամբ, մեր միջուկային ուժերին այլ բան չի մնա անելու, քան անակնկալ պատասխանել դրան»,- ընդգծել է նա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՊԼ-ի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների թոփ-5-ում 4-ը «Մանչեսթեր Յունայթեդից» են
Հաջորդ հոդվածըԿոչ են անում ազատ արձակել իրավապաշտպանին