‘Կինը, որին մանուկ հասակում բռնաբարել էր Պոլանսկին, գիրք է գրել դրա մասին’

1398

Ամերիկուհի Սամանտա Գրեյմերը, որին ավելի քան 35 տարի առաջ բռնաբարելու համար մեղադրվում է հայտնի կինոռեժիսոր Ռոման Պոլանսկին, հայտարարել է, որ շուտով կհրատարակվի իր հուշագրությունը՝ «Աղջիկ. կյանք, որ ապրվել է Ռոման Պոլանսկու ստվերի ներքո» վերնագրով: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, գիրքը լույս է տեսնելու հոկտեմբերի 3-ին Ֆրանսիայում: Փաստաբանի օգնությամբ գրված գրքում 50-ամյա Սամանտան պատմում է 1977 թ. մարտի 10-ի դեպքերի մասին, երբ ինքն ընդամենը 13 տարեկան էր, և Պոլանսկին այդ երեկո ֆոտոսեսիայի համար լուսանկարել էր իրեն, ու հետո հարբեցրել ու բռնաբարել:

Պոլանսկին, որ ֆրանսիական և լեհական քաղաքացիություն ունի, 2009 թ. սեպտեմբերի 26-ին ձերբակալվեց Շվեյցարիայում՝ 1977 թ. անչափահասին բռնաբարելու մեղադրանքով: Մի քանի ամիս անց ռեժիսորին 4,5 միլիոն դոլար գրավի դիմաց ազատ արձակեցին, իսկ 2010 թ. Շվեյցարիայի արդարադատության նախարարությունը մերժեց նրան արտահանձնելու՝ ԱՄՆ-ի պահանջը: 2011 թ. Ցյուրիխում համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած ավանդի համար մրցանակ ստանալիս Պոլանսկին մի փաստագրական ֆիլմ ցուցադրեց, որում ներողություն էր խնդրում Գրեյմերից, փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Լեհաստանի ԱԳՆ-ն Նալբանդյանին սկանդալային հայտարարություն է վերագրել ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյանի ազատության համար երաշխավորություն ներկայացրած անձանց նախնական ցուցակ ‘