‘Կիպրոսի Աջ ուժերի թեկնածուն հաղթել է նախագահական ընտրությունների առաջին փուլում’

851

Կիպրոսի Հանրապետության նախագահական ընտրությունների առաջին փուլում կիրակի օրը հաղթել է աջ ուժերի թեկնածու, հիմնական ընդդիմադիր «Ժողովրդավարական հավաք» կուսակցության նախագահ Նիկոս Անաստասիադիսը: Կիպրոսի ընտրական հանձնաժողովի տվյալների համաձայն՝ առաջին փուլում Անաստասիադիսի օգտին քվերարկել է ընտրողների 45,46 %-ը: Սակայն Կիպրոսի ընտրյալ նախագահը դառնալու համար հարկավոր է ստանալ ընտրողների քվեների 50%-ը: Ուստի փետրվարի 24-ին տեղի կունենա ընտրությունների երկրորդ փուլը: 66-ամյա Անաստասիադիսի մրցակիցը ձախ ուժերի թեկնածու, առողջապահության նախկին նախարար Ստավրոս Մալասն է, որին պաշտպանում է Կիպրոսի աշխատավոր ժողովրդի առաջադեմ կուսակցությունը: Մալասի օգտին քվեարկել է ընտրողների 24,93 տոկոսը: Քվեարկության պաշտոնական տվյալները չեն համընկել էքզիթ-փոլի արդյունքներին, որոց համաձայն՝ Անաստասիադիսը պետք է հաղթեր հենց առաջին փուլում:

Կիպրոսում նախագահի պաշտոնի համար մրցում էին 11 թեկնածուներ, ընդ որում՝ առաջին անգամ՝ նաև երկու կին: Սա 1960 թ. Մեծ Բրիտանիայից անկախացած երկրի պատմության մեջ  նախագահական ընտրապայքարի մասնակիցների ռեկորդային թիվ է: Կիպրոսի նախագահը, որը նաև կառավարության ղեկավարն է , ընտրվում է հինգ տարի ժամկետով, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը’12/16. Երկու հոգի Շենգավիթում բռնվել են կրկնակի քվեարկության փորձ անելիս’
Հաջորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյան. Իշխանությունները կրկին ձախողեցին (տեսանյութ)’