‘Կիպրոսի բանկային համակարգում կուտակված է հայկական կասկածելի ծագմամբ կապիտալի մի զգալի մասը. Մամուլ’

990

Կիպրոսի բանկային համակարգում ծայր առած ֆինանսական ճգնաժամը, որն այժմ աշխարհի ուշադրության կենտրոնում է, կարող է մեծ ազդեցություն թողնել նաև ՀՀ բանկային համակարգի վրա, ընդ որում դա կարող է զգացվել առաջիկայում:

Ըստ «Հայկական ժամանակի»՝ խնդիրն այն է, որ Կիպրոսի բանկային համակարգում կուտակված է հայկական կասկածելի ծագմամբ կապիտալի մի զգալի մասը: Այդ կապիտալը հիմնականում պատկանում է մեր բարձրաստիճան պաշտոնյաներին, որոնք այդ գումարները որպես օտարերկրյա ներդրում՝ «չերեզ» Կիպրոս ներդնում են Հայաստանում: Այդ սխեմայով գործելու պարագայում նրանք կարողանում են հանրությունից գաղտնի պահել իրենց սեփականությունը: Որպեսզի պատկերացում կազմենք այդ մութ գումարների ծավալների մասին, նշենք, որ միայն ՀՀ բանկային համակարգում «կիպրոսյան» ծագմամբ ներդրումները նույնիսկ պաշտոնական վիճակագրության համաձայն կազմում են 84 միլիոն դոլար:

Նախորդ հոդվածը‘ՀԱԿ-ն արտոնագիր ու նոր կնիք է ստացել. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Սպասվում է փոփոխական եղանակ’