Կիպրոսի նախագահը չի առաջադրվի երրորդ ժամկետի համար

508

Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը 2023 թ․ չի առաջադրվի պետության ղեկավարի պաշտոնում երրորդ ժամկետի համար։

Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել Անաստասիադիսը երկուշաբթի Phileleftheros  թերթում հրապարակված հարցազրույցում։

Պետության ղեկավարը հայտարարել է, որ իր որոշումը «գիտակցված է, վերջնական և անդառնալի ու չի փոխվի ոչ մի դեպքում»։

Նա նաև ակնարկել է, որ չի որոշի իր ժառանգորդին։

Անաստասիադիսն ասել է, որ ինքը «ոչ թագավոր է, ոչ արքայազն, որ իր գայիսոնը փոխանցի ինչ-որ մեկին»։  Նա նշել է, որ երկրում իշխող «Դեմոկրատական հավաք» կուսակցության ապագա թեկնածուին կորոշի միայն այդ քաղաքական ուժի համագումարը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹունիս․ Քաղաքական ճգնաժամ՝ համաճարակի ուղեկցությամբ
Հաջորդ հոդվածըՏիխանովսկայան Բելառուսում ռուսաստանյան զորքերի կիրառման վտանգ չի տեսնում