‘Կիպրոսում քվեաթերթիկները կվերատպվեն Գինեսի գրքի հրատարակիչների պահանջով’

903

Կիպրոսի նախագահի ընտրության համար նախատեսված քվեաթերթիկները կվերատպվեն՝ թեկնածուներից մեկի եւ Գինեսի ռեկորդների գրքի միջեւ եղած դատական վեճի պատճառով: Ըստ BBC-ի, գրքի հրատարակիչներին վրդովվեցրել է այն, որ անկախ թեկնածու Անդրեաս Էֆստրատիոուի անվան դիմաց պատկերված է հրատարակչության լոգոտիպը: Գործարար-թեկնածու Էֆստրատիոուին պատկանող հարսանյաց սրահում ժամանակին կարվել է աշխարհի ամենաերկար քղանցքով  հարսանյաց զգեստը, որը հայտնվել է Գինեսի ռեկորդների գրքում: Թեկնածուն էլ որոշել է քարոզչության նպատակներով օգտագործել այդ փաստը: Սակայն գրքի հրատարակիչները հայտարարում են, որ ապրանքային նշանի օգտագործման համաձայնություն չեն տվել: Այժմ Կիպրոսի կառավարությունը մտադիր է ստիպել թեկնածուին՝ հոգալ քվեաթերթիկների վերատպության համար պահանջվող ծախսերը, որոնք կարող են գերազանցել 50 հազար դոլարը 

Նախորդ հոդվածը‘Հրդեհված բրազիլական ակումբի տերերից մեկը փորձել է ինքնասպան լինել’
Հաջորդ հոդվածը‘Գայանե Ղազարյան. «Միջազգային» սոցիոլոգիական հետազոտություններն անցկացնում են տեղական կազմակերպությունները’