Կիպրոսցի թուրքերի առաջնորդը խնդրանքով դիմել է Պուտինին

252

Կիպրոսցի թուրքերի առաջնորդ Էրսին Թաթարը դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ խնդրելով քննարկել Ռուսաստանի և ինքնահռչակ Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության միջև ուղիղ հարաբերություններ հաստատելու հարցը։

«Ձեր միջոցով կուզենայի արտահայտել իմ սրտառուչ զգացմունքները ռուսաստանցիների հանդեպ, որոնք ապրում են Հյուսիսային Կիպրոսում։ Մենք ցանկանում ենք, որ մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ զարգանան և ընդլայնվեն, ուստի իմ երախտագիտությունն եմ հայտնում բոլոր ռուսաստանցիներին ու նաև խնդրում եմ ռուսաստանյան իշխանություններին և անձամբ նախագահ Պուտինին՝  քննարկել Հյուսիսային Կիպրոսի հետ հարաբերությունների հարցը»,- հայտարարել է կիպրոսցի թուրքերի առաջնորդը։

Թաթարը զբաղեցնում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության  նախագահի պաշտոնը։ Այդ հանրապետությունը, բացի Թուրքիայից՝ ուրիշ ոչ մի պետություն չի ճանաչում։

Նախորդ հոդվածըԹուրքիայում ՀԱՄԱՍ-ի առաջնորդների հանդիպման մասին լուրը կարող է արտահոսք լինել
Հաջորդ հոդվածըՊաշտոնական․ Կիկե Ֆլորեսը գլխավորել է «Սևիլիան»