‘Կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը շարունակում է ծանր մնալ ‘

808

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից մեկի վիճակը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետների կողմից դեռևս գնահատվում է ծանր։ Նա ունի բազմակի կոտրվածքներ և գլխուղեղի փոքր ծավալի հեմատոմա: Այդ մասին  iLur.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից:

Մնացած 8-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Տուժածներից 7-ն այսօր վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվեն բաժանմունքներ։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 կիսակառույց շենքում տեղի է ունեցել փլուզում, տուժել է 11 մարդ, որոնցից 3-ը չեն հոսպիտալացվել, իսկ 8-ը տեղափոխվել են հիվանդանոց: Հոսպիտալացվածներից 4-ի վիճակը բժիշկները գնահատել են ծանր։

Նախորդ հոդվածը‘Օբի Միկել. Հուսով եմ, «Շախտյորից» կրած պարտությունը ծանր չի ազդի «Չելսիի» վրա’
Հաջորդ հոդվածը‘Վերելակի ընկնելու հետևանքով երկու տուժածների վիճակը գնահատվում է ծանր ‘