‘Կիսելյով. Երեխաներն ապօրինի էին ներս մտել հրաձգարան’

1145

 «Երեխաները ապօրինի կերպով մուտք էին գործել հրաձգարանի տարածք, որը բոլոր կողմերից խրամապատված էր և առկա էին հայերեն, ռուսերեն նախազգուշացնող ցուցանակներ»,- այսօր iLur.am-ի հետ զրույցում ասաց 102 ռուսական ռազմակայանի մամուլի պատասխանատու Կիրիլ Կիսելյովը՝ մեկնաբանելով երեկվա դժբախտ դեպքը:

Հիշեցնենք, որ երեկ կեսօրին Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղից արևելք գտնվող «Կամխուտ» հրաձգարանի տարածքում, գտած նռնակի չպայթած մասերի հետ խաղալու պատճառով զոհվել են Վահրամաբերդ գյուղի 2 երեխաներ: Ըստ մամուլում տարածված վարկածի՝ երեխաներն այդ տարածքում ոչխարի հոտ էին արածեցնում:

Կիսելյովը կարծիք հայտնեց նաև, որ երեխաները եկել էին այդտեղ գունավոր մետաղներ հայթայթելու նպատակով:

Այն հարցին, թե անկախ ամեն ինչից, ինչու է այդտեղ զինամթերք անկանոն թափված եղել՝ նա պատասխանեց, որ վարժանքներից հետո հնարավոր է զինամթերք մնա հրաձգարանի տարածքում և բացի սակրավորներից այդ տարածքում ոչ մեկ իրավունք չունի գտնվելու:

Նախորդ հոդվածը‘Ժոզե Մոուրինյոյին պատկերել են Հիտլերի կողքին’
Հաջորդ հոդվածը‘«Երկաթե տիկնոջ» միակ այցը Հայաստան (Լուսանկարներ)’