Զելենսկուն մատուցած Կիսիդայի նվերը զայրացրել է ճապոնացի ընդդիմադիր պատգամավորին

246

Ճապոնիայի ընդդիմադիր Սահմանադրական-դեմոկրատական կուսակցության պատգամավոր Նորիկո Իսիգակին  չափազանց անտեղի է համարել վարչապետ Ֆումիո Կիսիդայի նվերը։ Վերջինս Կիև կատարած իր այցի ընթացքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն է փոխանցել «սյամոձի» բրինձը ուտելու համար նախատեսված ավանդական գդալ, որը ճապոնացի զինվորներից շատերն օգտագործել են որպես թալիսման ճապոնա-չինական և ռուս-ճապոնական պատերազմների ժամանակ։

Ընդդիմադիր պատգամավորն այդ մասին հայտարարել է խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում։

«Այն, ինչ պետք է անի Ճապոնիան, ի վերջո խաղաղության հասնելն է։ Կարծում եմ, որ «անխուսափելի հաղթանակ»-ը (նվիրված գդալի վրայի մակագրությունը) տվյալ դեպքում չափազանց անտեղի է»,- նշել է Իսիգակին՝ հավելելով, որ այդ հակամարտությունն արդեն հսկայական զոհերի պատճառ է դարձել։

Կիսիդան, ի պատասխան, ասել է, որ «դիվանագիտական ավանդույթներով՝ նման դեպքերում ընդունված է ինչ-որ հուշանվեր տալ»։ «Ուկրաինայի ժողովուրդը  մարտնչում է իր երկրի և իր ազատության համար։ Մենք ուզում էինք մեր հարգանքն արտահայտել այդ ջանքերի նկատմամբ, և մենք հաստատապես ուզում ենք աջակցել Ուկրաինային»,- իր նվերի ընտրությունը բացատրել է Կիսիդան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌուսաստանի եւ Բելառուսի ծանրորդները չեն ժամանի Երեւան
Հաջորդ հոդվածըՈւԱԾ-ն հայտարարել է Մեդվեդչուկի կնոջ ակտիվները կալանքի ենթարկելու մասին