Կիսիդան կանխատեսել է Ուկրաինայի շուրջ իրավիճակի ձգձգումը

302

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի կարծիքով՝ իրավիճակն Ուկրաինայի շուրջ շարունակում է ձգձգված բնույթ կրել, և Յոթի խմբի (G7) երկրները պետք է միասնական լինեն Կիևին աջակցելու հարցում։

Նման կարծիք վարչապետը հայտնել է չորեքշաբթի՝ NHK հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Մտավախություն կա, որ իրավիճակն Ուկրաինայում կարող է ձգձգվել։ Ես կարծում եմ, որ հենց դրա համար G7-ը պետք է կրկին միավորվի և հզոր համերաշխություն դրսևորի Ուկրաինային։ Կոշտ պատժամիջոցներ Ռուսաստանի դեմ և վճռական աջակցություն Ուկրաինային։ Մենք պետք է շարունակենք դա անել։ Կարևոր եմ համարում նման ազդանշան փոխանցելը G7-ի գագաթնաժողովում»,- ասել է Կիսիդան։

Անդրադառնալով Հիրոսիմայում G7-ի առաջնորդների առաջիկա հանդիպմանը՝ Կիսիդան նշել է, որ այն չափազանց նշանակալի իրադարձություն է համարում։ «Աշխարհի առաջնորդները հավաքվում են այստեղ, որպեսզի քննարկեն խաղաղության և կայունության հարցեր։ Քանի որ միջազգային հանրությունը կանգնած է պատմական շրջադարձային կետում, կարծում եմ, որ նման քննարկումների համար ավելի հարմար քաղաք չկա, քան Հիրոսիման է»,- ասել է Ճապոնիայի վարչապետը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀնդկական օվկիանոսում շրջվել է ՉԺՀ ձկնորսանավը
Հաջորդ հոդվածըՉեղարկել է սահմանների պահպանության վերաբերյալ ԱՊՀ պայմանագիրը