Կիսիդա․ Աշխարհը պատմական շրջադարձային կետում է

353

Այժմ աշխարհը գտնվում է «պատմական շրջադարձային կետում»՝ բախվելով լուրջ մարտահրավերների, տարածաշրջանային և գլոբալ հիմնահարցերի։

Այդ մասին ասվում է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի ուղերձում, որը չորեքշաբթի հրապարակվել է G7-ի ճապոնական ներկայացուցչության կայքում։

Կիսիդայի կարծիքով՝ «պատմական շրջադարձային կետում» աշխարհը հայտնվել է կորոնավիրուսի համավարակի և Ուկրաինայի շուրջ իրավիճակի պատճառով։

««Յոթնյակը» վճռականորեն մերժում է ուժի կիրառմամբ, սպառնալիքներով կամ միջուկային զենքի կիրառմամբ ստստուս քվոն միակողմանիորեն փոխելու ցանկացած փորձ, նաև պաշտպանում է միջազգային կարգը, որը հիմնված է իրավունքի գերակայության վրա»,- ասել է ճապոնական կառավարության ղեկավարը։

Ճապոնիան այս տարի նախագահում է G7-ում և մայիսին գագաթնաժողով  է անցկացնելու Հիրոսիմայում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ ԱԽ․ Ուկրաինայում իրավիճակի վերաբերյալ ծրագրերը կքննարկվեն հունվարի 12-ի նիստում
Հաջորդ հոդվածըԿարմիր խաչի ուղեկցությամբ երկու հիվանդ է տեղափոխվել ՀՀ