Կիսիդա․ Առայժմ ՌԴ-ի հետ հաշտության պայմանագրի քննարկման համար պայմաններ չկան

286

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ուրբաթ օրը խորհրդարանում հայտարարել է, թե ներկա իրավիճակում Ռուսաստանի հետ հաշտության պայմանագիր կնքելու քննարկումների համար պայմաններ չի տեսնում։

«Ռուս-ճապոնական հարաբերություններում իրավիճակը մնում է ծայրահեղ բարդ, և այս վիճակում ես ՌԴ-ի հետ խաղաղության պայմանագիր կնքելու քննարկումների համար բավարար պայմաններ չեմ տեսնում ։ Այնուհանդերձ, մենք կշարունակենք ընթանալ տարածքային հարցերը լուծելու և խաղաղ պայմանագիր ստորագրելու ուղով»,- ասել է  կառավարության ղեկավարը։

Դեկտեմբերի 1-ին Տոկիոյում հանրահավաք է տեղի ունեցել՝ «հյուսիսային տարածքները վերադարձնելու» պահանջով․ Ճապոնիայում այդպես են անվանում Կուրիլյան կղզիների հարավային հատվածը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱՄՆ Կոնգրեսը կքննի «Վագներ» ՄՌԸ-ն ահաբեկչական կառույց ճանաչելու օրինագիծը
Հաջորդ հոդվածըՈւկրաինայի ԱԳՆ․ Արդեն երկրի երեք դեսպանատուն սպառնալից նամակներ է ստացել