Կիսիդա․ Ճապոնիան և ԱՄՆ-ը չեն ճանաչում ստատուս-քվոյի ուժային փոփոխությունը՝ որտեղ էլ լինի

215

Ճապոնիան և ԱՄՆ-ը չեն հանդուրժի, որտեղ ուզում է՝ լինի, առկա աշխարհակարգը և ստատուս-քվոն ուժային ճանապարհով փոխելու փորձերը։

Այդ մասին երկուշաբթի  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան՝ օրինակ բերելով իրավիճակն Ուկրաինայում և իրերի դրությունը Հարավչինական և Արևելաչինական ծովերում։

Ճապոնիայի և ԱՄՆ-ի իշխանությունները կհամագործակցեն էներգետիկայի և սննդամթերքի հետ կապված խնդիրները լուծելու հարցում, որոնք ծագել են ու ավելի խորացել Ուկրաինայում պատերազմի հետևանքով, հայտարարել է Կիսիդան։

Վարչապետը նաև հայտարարել է, որ Ճապոնիան, ԱՄՆ-ը և Կորեայի Հանրապետությունը սերտ կհամագործակցեն նաև ԿԺԴՀ-ի հրթիռամիջուկային խնդրի հարցում։ «Մենք նույնպես մտահոգված ենք Փհենյանի քաղաքականությամբ, որը շարունակում է հրթիռներ արձակել։ Ճապոնիան, ԱՄՆ-ը և Հարավային Կորեան սերտ կհամագործակցեն այդ խնդրի շուրջ»,- ընդգծել է Կիսիդան։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՄիհրան Հարությունյանի 5-րդ հաղթանակը MMA-ում
Հաջորդ հոդվածըԲայդենը հանդես է եկել Ճապոնիային ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամի կարգավիճակ տալու օգտին