‘Կիվիրյանը դատախազությունում է ‘

755

Քիչ առաջ Armenia Today լրատվական կայքի գլխավոր խմբագիր, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանը մտավ Հատուկ քննչական ծառայություն։ Նա երեկ երեկոյան ծանուցագիր էր ստացել հարցաքննվելու հրավերի մասին՝ Կոմիտաս 5-ի պայքարի գործով։ Փոխանցում է Ա1+-ը:

Արգիշտի Կիվիրյանը միտումնավորություն է տեսնում նրանում, որ միայն երեկ երեկոյան է ստացել ծանուցագիրը, որովհետեւ բազմաթիվ փաստաբաններ են ստանձնել նրա պաշտպանությունը, որոնք նախապես պլանավորած գործերի պատճառով չեն կարողացել միանալ նրան այսօր։ Կիվիրյանին հարցաքննության ուղեկցեցին փաստաբաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը։ Այս պահին Գլխավոր դատախազության շենքի մոտ են մի խումբ ակտիվիստներ։

Նախորդ հոդվածը‘Վ.Գասպարյան. Ոստիկանապետը նման բան աներ՝ Շանթից բան կմնա՞ր’
Հաջորդ հոդվածը‘Ալիևի աշխատակազմը պատասխանել է Հայաստանում ՌԴ ռազմակայանի հրամանատարին’