‘Կիվիրյանը պատրաստվում է բացարկ հայտնել քննիչին’

967

Այսօր Հատուկ Քննչական Ծառայություն՝ ցուցմունք տալու համար հրավիրվել էր  «Armenia Today» լրատվական կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը: Սակայն Կիվիրյանը մենակ չէր եկել: Նրան սատարելու էին եկել մի խումբ ակտիվիստներ, իսկ նրա շահերը պաշտպանելու համար ՀՔԾ շենքի մոտ էին հավաքվել Կիվիրյանի շուրջ 30 փաստաբանները:

Հիշեցնենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում օգոստոսի 28-ին Հատուկ Քննչական Ծառայությունում (ՀՔԾ) նախատեսված հարցաքննությունը հետաձգվել էր այն պատճառով, որ ՀՔԾ-ն չկարողացավ հարցաքննության համար պատշաճ պայմաններ ստեղծել Արգիշտի Կիվիրյանի շահերը պաշտպանելու ներկայացած փաստաբանական պալատից 30 փաստաբանի համար, այն է՝ տրամադրել համապատասխան տարածք հարցաքննության բոլոր մասնակիցների համար:

Այս անգամ ևս ՀՔԾ-ում չեն կարողացել պատշաճ պայմանների ապագովել Կիբիրյանի հարցաքննության համար, իսկ քննիչը հայտարարել է, որ մեկ փաստաբանն էլ բավարար է: Այնուամենայնիվ Կիվիրյանը ներկայցրել է իր 30 փաստաբաններից կազմված ցուցակը և պնդել, որ բոլոր փաստաբանները պետք է ներկա գտնվեն հարցաքննությանը:

Քիչ առաջ Կիվիրյանը մեր թղթակցին հայտնել է, որ պատրաստվում է բացարկ հայտնել քննիչին:

Նշենք, որ ՀՔԾ տարածած հայտարարության համաձայն՝ վարույթ է ընդունվել Ոստիկանության Արաբկիրի բաժնում ՀՀ ՔՕ 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը` «2013 թվականի օգոստոսի 24-ին ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացի Արգիշտի Կիվիրյանին ոստիկանության բաժին բերման ենթարկելու ընթացքում վերջինիս կողմից ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:

Արգիշտի Կիվիրյանն իր հերթին հիվանդանոցում հայտարարել է, որ բերման ենթարկելիս ոստիկանության աշխատակիցն իրեն ծեծի է ենթարկել` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Նշենք նաև, որ Կիվիրյանը նշում է, որ ՀՔԾ-ն իրեն հրավիրել է հարցաքննության որպես վկա, բայց ինչպես սովորաբար լինում է, հենց հարցաքննության ժամանակ իրեն կարող է շնորհվել մեղադրյալի կարգավիճակ:

Նախորդ հոդվածը‘Մսամթերքը թանկացել է 3.6%-ով, հացամթերքը՝ 8.1%. ԱՎՃ’
Հաջորդ հոդվածը‘Վաղը Փակ շուկայի մոտ թեժ է լինելու’