‘Կիվիրյանի պաշտպանները միջնորդել են կարճել քրեական գործը’

952

Armenia Today կայքի համակարգող  Արգիշտի Կիվիրյանի պաշտպանները Հատուկ քննչական ծառայություն միջնորդություն են ներկայացրել կարճել Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործը և պատասխանատվության ենթարկել Կիվիրյանի նկատմամբ բռնություն գործած ոստիկանին:

 «Յուրաքանչյուր իրավաբան, ով մի քիչ իրավաբանության հետ կապ ունի, կասեր, որ այդ հոդվածով հնարավոր չէր մեղադրանք առաջադրել Արգիշտի Կիիվիրյանին։ Ինչ վերաբերում է 316 հոդվածին, ապա այն վիճարկելի է, այսինքն՝ փաստերի հիման վրա պետք է հիմնավորվի 316 հոդվածի՝ իշխանության ներկայացուցչի հանդեպ բռնության փաստն առկա՞ է, թե՝ ոչ։ Կարծում եմ՝ անպայման գործը կուղարկեն դատարան և կփորձեն ակնհայտ դատական ակտ պոկել դատարանից»,- a1+-ի հետ զրույցում նշել է Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.77 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Գլխավոր մաշկավեներաբանը մեկնել է Գյումրի՝ Գյումրիի հանրակացարանում ծագած վարակն ուսումնասիրելու. Տեսանյութ ‘