‘Կիրո Մանոյան. Վրաստանի պետական քաղաքականությունը եղել է թուրքամետ, ադրբեջանամետ’

774

«Եթե հայ-վրացական հարաբերությունների մեջ պետք է տեղի ունենա փոփոխություն, ապա նախ Վրաստանի իշխանության կեցվածքը Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պետք է համապատասխան փոփոխության ենթարկվի»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե հնարավոր է արդյոք Իվանիշվիլի այցը Ադրբեջան անդրադառնա հայ-վրացական հարաբերությունների վրա:

Ըստ նրա՝ Հայաստանի ու Վրաստանի ղեկավարների հարաբերությունը շատ անձնականացված է, սակայն Վրաստանի պետական քաղաքականությունը վերջին տարիների հատկապես եղել է թուրքամետ, ադրբեջանամետ, երբեմն նաև ի վնաս Հայաստանի:

«Եթե Վրաստանի իշխանությունների կեցվածքում փոփություններ պետք է լինեն Հայաստանի նկատմամբ, նախ այդ փոփոխությունները պետք է նկատելի լինեն Վրաստան-Թուրքիա, Վրաստան-Ադրբեջան հարաբերություններում: Մինչև վերջերս նախագահների մակարդակի անձնավորված քաղաքականությունից բացի պետության քաղաքականությունը եղել է շրջանցել ու անտեսել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ գործարքներում»,- եզրափակեց Կիրո Մանոյանը:

Նախորդ հոդվածը‘Օբամայի այցի ժամկետները Ռուսաստան դեռ հայտնի չեն’
Հաջորդ հոդվածը‘Ֆերգյուսոնը կարող է որակազրկվել’