‘Կիևը կասկածի տակ է դնում Մոսկվայի մասնակցությամբ բանակցությունները’

977

Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինը հայտարարել է, որ իմաստ չի տեսնում  Ուկրաինայի, Ռուսաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳՆ ղեկավարների՝ առաջիկայում նախատեսված հանդիպման մեջ, որը պետք է կայանա հունվարի 21-ին Աստանայում:

Անգլիալեզու Kyiv Post պարբերականին տված հարցազրույցում Կլիմկինը Ռուսաստանին մեղադրել է Մինսկի համաձայնագրերը խախտելու փորձի մեջ ու հայտարարել է, թե անջատականները հարձակման են անցել Մոսկվայի հրահրմամբ:

Կրեմլը նախորդ օրը երեկոյան մտահոգություն  է հայտնել ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ և տեղեկացրել է, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պոռոշենկոն մերժել է Վլադիմիր Պուտինի առաջարկած խաղաղության պլանը: Փոխանցում է echo.msk.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն որոշել է չվերացնել պատժամիջոցները Ռուսաստանի դեմ’
Հաջորդ հոդվածը‘Հունվարի 20-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 475 դրամ/դոլար’