‘Կիևը մտադիր է պարզել Մոսկվայից Հայաստանի մաքսատուրքերի հարցը’

1154

Ռուսաստանի և Ուկրաինայի արտգործնախարարների` սեպտեմբերի 12-ին կայանալիք հաջորդ խորհրդակցությունների ընթացքում ուկրաինական կողմը մտադիր է ռուսական կողմի առջև բարձրացնել 2015 թ. հունվարի 1-ից ԵԱՏՄ գործունեության և վերջինիս նոր անդամների, մասնավորապես, Հայաստանի անդամակցության  հնարավոր ռիսկերի հարցը: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության վարչության փոխղեկավար Վասիլի Զվարիչը:

Նրա խոսքով, Կիևը մտադիր է պարզել Մոսկվայից, թե ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո արդյոք Հայաստանն ստիպված է փոխել Ուկրաինայի, ինչպես նաև Առևտրի համաշխարհային կազմակերպության այլ անդամների հետ մաքսատուրքերը: «Չէ որ մենք գիտենք, որ Հայաստանը նույնպես ԱՀԿ անդամ է»,- ավելացրել է դիվանագետը:

Նշենք, որ ավելի վաղ Ռուսաստանն Ուկրաինայից պահանջել է պատմել ՌԴ համար ԵՄ հետ ասոցացման ռիսկերի մասին, երբ ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրմանն էր պատրաստվում նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը: Ասոցացման համաձայնագրի տնտեսական մասի ստորագրման նախօրեին Ռուսաստանը կրկին բարձրացրել է այդ հարցը, գրում է ուկրաինական «Նովոյե վրեմյա» թերթը:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը՝ ցուցարարներին. Ուրեմն զբաղվո՜ւմ ենք. ԳԱԼԱ’
Հաջորդ հոդվածը‘«Ռուսթավի-2»-ի հիմնադիրին մեռած են գտել’