Կիևը պաշտոնապես հրաժարվել է Պուտինի հետ բանակցություններից

245

Հոկտեմբերի 4-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին գործողության մեջ է դրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումն այն մասին, որ Ռուսաստանի գործող նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ վարելն անհնար է։

Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի կայքում։

«Արձանագրել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններ անցկացնելու անհնարինությունը»,- ասվում է փաստաթղթում։

Զելենսկին նաև գործարկել է ԱԱՊԽ-ի հավանությունն ստացած  ուղերձը ՆԱՏՕ-ին՝ Հյուսիսատլանտյան դաշինքին արագացված կարգով անդամակցելու վերաբերյալ։

Մեկնաբանելով այս որոշումները՝ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը այժմ կսպասի կամ ուկրաինական պետության ներկայիս ղեկավարի դիրքորոշման փոփոխությանը, «կամ էլ` արդեն կսպասենք Ուկրաինայի հաջորդ նախագահին»։

Փոխանցում է gazeta.ru-ն։

Նախորդ հոդվածըՔննարկում են միջուկային զենքի համատեղ օգտագործման ծրագրին միանալու հարցը
Հաջորդ հոդվածըԻբրահիմովիչը կնկարահանվի իտալական սերիալում