Կիևին տրվելիք օգնությունը կորոշի Պուտինի հետ հանդիպումից հետո

247

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը, Fox News հեռուստաալիքի հարցմանն ի պատասխան՝ հայտարարել է, որ պետության ղեկավարի պաշտոնում 2024 թ․ վերընտրվելու դեպքում Ուկրաինային հատկացվող օգնության ծավալները «մեծապես կախված կլինեն» ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման արդյունքներից։

Ավելի վաղ Fox News-ի հաղորդավար Թաքեր Կառլսոնը նախագահական առաջիկա ընտրություններում Հանրապետական կուսակցության հավանական թեկնածուներից մի քանիսին հարցաշար է ուղարկել՝ որոշ հարցերում նրանց դիրքորոշումը ճշտելու նպատակով։ Պատասխաններից մի քանիսը նա ընթերցել է հեռուստաալիքի իր հեղինակային ծրագրի ընթացքում։

«Թրամփը պատասխանել է, որ օգնությունն Ուկրաինային «մեծ չափով կախված կլինի» Պուտինի հետ հանդիպումից, բայց նաև ընդգծել է, որ «Եվրոպան պետք է վճարի»»,-  եթերում ընթերցել է Կառլսոնը։

ԱՄՆ նախագահի մյուս հավանական թեկնածուն՝ Ֆլորիդայի նահանգապետ Ռոն Դեսանտիսը, պատասխանել է, թե ԱՄՆ-ը պետք է Ուկրաինային հատկացվող օգնության փաթեթից հանի գործողության մեծ շառավղով հրթիռները, կործանիչները, ինչպես նաև այն միջոցները, որոնք Կիևին թույլ կտան գրոհել ռուսաստանյան տարածքի վրա։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՆյու Յորքի ահաբեկիչը կդատապարտվի ցմահ ազատազրկման
Հաջորդ հոդվածըՌոն Դեսանտիս․ Ուկրաինայի հակամարտությունը ԱՄՆ ազգային շահերի շարքում չէ