Կիևի դատարանն ազատ է արձակել Պոռոշենկոյին

397

Կիևի դատարանը Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պոռոշենկոյին ազատ է արձակել անձնական պատասխանատվության տակ։

Անձնական պատասխանատվությունը նշանակում է, որ ամբաստանյալը պարտավորվում է կատարել դատարանի կողմից իր վրա դրված պարտականությունները, որոնք նախատեսված են Ուկրաինայի քրեադատավարական օրենսգրքով։

Ավելի վաղ Ուկրաինայի դատախազությունը խնդրել էր կալանավորել Պոռոշենկոյին կամ գրավ սահմանել մեկ միլիարդ գրիվնայի չափով (գրեթե 3 միլիարդ ռուբլի)։

Քաղաքական գործիչը Ուկրաինա է վերադարձել երկուշաբթի առավոտյան և անմիջապես գնացել է դատարան, որտեղ նրա կասեցման հարցն էր քննարկվում։ Իշխանությունները կասկածում են, որ իր նախագահության օրոք Պոռոշենկոն գործարար կապեր է ունեցել երկրի արևելքում ռուսաստանամետ անջատականների հետ։

Պոռոշենկոն հերքում է մեղադրանքը և դատավարությունը համարում է քաղաքական հետապնդում գործող նախագահ Վլադիմիր Զելենսկու կողմից՝ «երկրի դեմ իրական սպառնալիքներից ուշադրությունը շեղելու նպատակով»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՋոկովիչը գնել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոց մշակող ընկերության բաժնետոմսերի 80 տոկոսը
Հաջորդ հոդվածըՌԴ ԱԳՆ․ ՆԱՏՕ-ն տիեզերքը վերածում է ռազմական գործողությունների թատերաբեմի