‘Կիևի կենտրոնում գիշերային բախումների հետևանքով կան տուժածներ’

848

Ուկրաինայի ազգայնական «Ազատություն» միավորման առաջնորդ Օլեգ Տյագնիբոկը հայտարարել է, որ Լյութերանսկայա և Բանկովայա փողոցների հատման վայրում՝ Ուկրաինայի նախագահի նստավայրից ոչ հեռու՝միլիցիայի կողմից ընդդիմության բլոկպոստերը ապամոնտաժելու արդյունքում տուժել են իրենց կուսակցության ակտիվիստներ: «Ես հիմա չեմ կարող ասել ստույգ թիվը, բայց առնվազն տասը հոգի տուժել է»,- հայտարարել է Տյագնիբոկը Անկախության հրապարակի հարթակից:

Ինչպես հաղորդում է «Интерфакс»-ը, «Ազատության» առաջնորդը շնորհակալություն է հայտնել ցուցարարներին այն բանի համար, որ նրանք պաշտպանել են բլոկպոստերը: «Նրանք հիմա մեզ ետ մղեցին, ոչինչ, մենք վաղը կրկին կգանք: Որքան շատ ուժ գործադրեն նրանք, այնքան ուժեղ է լինելու ժողովրդի դիմակայությունը»,- ընդգծել է Տյագնիբոկը:

Ըստ տեղեկությունների՝ բախման հետևանքով տուժել են նաև իրավապահ մարմինների աշխատակիցներ, հաղորդում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Կիեւում երեկ գիշեր լարված էր, ուժայինները գրոհել են Մայդանի մատույցները. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Կիևում հավաքել են ցուցարարների կառուցած բոլոր բարիկադները’