Մանկապարտեզներում և դպրոցներում ռուսաց լեզուն հանվել է ուսումնական ծրագրից

573

Ռուսաց լեզուն հանվել է Կիևի նախադպրոցական և ընդհանուր միջնակարգ կրթության հաստատությունների ուսումնական ծրագրերից։

Հինգշաբթի երեկոյան նման որոշում է կայացրել Կիևի քաղաքային խորհուրդը։

«Ներկա պայմաններում նպատակահարմար չէ և սխալ է ուսումնական գործընթացը ռուսաց լեզվով վարելը և ռուսերեն ուսանելը նախադպրոցական և միջնակարգ կրթության հաստատություններում, որոնք Կիևի տարածքային համայնքի կոմունալ սեփականությունն են»,- տեղեկացնում է քաղխորհրդի մամուլի ծառայությունը։

Ռուսաստանի «հատուկ ռազմական գործողության» մեկնարկից հետո Ուկրաինայում  համատարած ապառուսականացման կամպանիա է տարվում։ Տեղական իշխանությունները լիակատար արգելք են դնում ռուսաց լեզուն կիրառելու և դպրոցներում դրա դասվանդման վրա։ Հոկտեմբերի 21-ին Անվտանգության և ազգային պաշտպանության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հերթական անգամ հանդես է եկել երկրում ռուսաց լեզուն կիրառելու դեմ՝ հայտարարելով, որ ռուսերենը «պետք է ընդհանրապես չքանա Ուկրաինայի տարածքից», և պարտադիր պիտի դառնան  ուկրաիներենն ու անգլերենը։ Ներկայումս «Ռուսաց լեզու» մասնագիտությունը մնացել է Ուկրաինայի ընդամենը չորս բուհերում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱԱ-2022. Պորտուգալիայի հավաքականի կազմը
Հաջորդ հոդվածըԷրդողան․ Թուրքիային ստիպել են 52 տարի տառապել Եվրամիության դռան շեմին