‘Կիևի մատույցներում ծեծի են ենթարկել ընդդիմադիր լրագրողուհու’

835

Այսօր առավոտյան Կիևի մերձակա գյուղում անհայտ անձինք դաժան ծեծի են ենթարկել ընդդիմադիր լրագրող և Եվրամայդանի ակտիվիստ Տատյանա Չոռնովիլին: «Ոստիկանության նախնական տվյալներով՝ իր սեփական ավտոմեքենայով ընթանալիս Չոռնովիլի ճանապարհը կտրել է անհայտ ավտոմեքենա, մի քանի տղամարդ  Չոռնովիլին դուրս են քաշել ղեկի մոտից, ծեծի ենթարկել, ապա նետել ճամփեզրի խանդակը», փոխանցում է УНИАН գործակալությունը՝ հղում անելով Ուկրաինայի ՆԳՆ-ին:

Վիկտոր Յանուկովիչն արդեն պահանջել է բոլոր միջոցները ձեռք առնել՝ լրագրողուհու վրա կատարված հարձակումը հետաքննելու ուղղությամբ, BBC-ի փոխանցմամբ՝ հաղորդում է Ուկրաինայի նախագահի կայքը: Ըստ РИА Новости-ի՝ ոստիկանությունը հայտարարել է, որ այդ միջադեպը սադրանք է: Նույն աղբյուրի հաղորդման համաձայն՝ մոտավորապես 150 մարդ՝ Եվրամայդանի մասնակիցներ, պիկետ են անում Ուկրաինայի ՆԳՆ-ի մոտ՝ պահանջելով լրագրողուհուն ծեծի ենթարկելու փաստի շտապ և անաչառ քննություն:

Նախորդ հոդվածը‘ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 404.92 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Պոտանինը ամուսնալուծվում է’