‘Կիևյան կամրջից ցած նետված աղջիկը կենդանի է մնացել’

1716

Կիևյան կամրջից այսօր՝ հունվարի 29-ին ցած է նետվել 15-ամյա մի աղջիկ, որը հրաշքով կենդանի է մնացել` ընկնելով Հրազդան գետը։ Գետից նրան հանել են դեպքի ականատեսները և հանձնել են շտապօգնությանը։

Այժմ աղջիկը գտնվում է Արմենիա ԲԿ–ի և վերակենդանացման բաժանմունքում:

«Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սուրեն Մակարյանը նշել է, որ աղջիկը գլխուղեղի և կրծքավանդակի վնասվածքներ է ստացել և ներկայումս նա գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում: 

Կայքի տեղեկություններով` աղջիկը Պռոշյան գյուղի բնակիչ է: Նա Կիևյան կամրջից ցած է նետվել ժամը 16:03-ին:

Նախորդ հոդվածը‘ԶԼՄ. Ֆրանսիայում դպրոցականին հարցաքննել են ահաբեկչությունը պաշտպանելու համար’
Հաջորդ հոդվածը‘Պուտինը թույլ է տալիս հայհոյանք օգտագործել գրականության մեջ’