Կիևն առաջարկում է փոխանակել ռազմագերիներին

363

Այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է անցկացնում Ուկրաինայում մարդասիրական իրավիճակի, «խաղաղության և անվտանգության աջակցության» հարցերով, ասվում է կազմակերպության կայքում։ Հանդիպումը նախաձեռնել են Ֆրանսիան և Մեքսիկան։ Սա փետրվարի 24-ին ռուսաստանյան ներխուժման մեկնարկից ի վեր Անվտանգության խորհրդի արդեն 16-րդ նիստն է։

Ուկրաինան առաջարկել է գերի ընկած ռուսաստանցի զինվորականներին փոխանակել «Ազովստալի» ծանր վիրավորված մարտիկների հետ՝ ռազմագերիների փոխանակման ստանդարտ կանոններով։ Ուկրաինայի փոխվարչապետ Իրինա Վերեշչուկը հայտնել է, որ բանակցությունները շարունակվում են։

ՄԱԿ-ի  մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության վերջին տվյալների համաձայն՝ պատերազմի սկզբից Ուկրաինայում զոհվել է 3496 խաղաղ բնակիչ։ Կազմակերպությունում նշել են, որ զոհերի իրական թիվը շատ ավելի մեծ է, քանի որ տվյալները ռազմական գործողությունների գոտիներից ուշ են հասնում և հաստատման կարիք ունեն։ Դա վերաբերում է Մարիուպոլին, Իզյումին և Պոպասնայային, որտեղից տեղեկություններ են հասնում խաղաղ բնակչության շրջանում բազմաթիվ զոհերի մասին։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՀոնդուրասի և Արգենտինայի նախագահները պնդում են
Հաջորդ հոդվածըԶելենսկի․ «Եթե Ուկրաինան ՆԱՏՕ-ում լիներ, պատերազմ չէր լինի»