Կիևն Արևմուտքից խնդրում է փակել երկինքը

330

Մարիուպոլում ռմբակոծվել է մանկական հիվանդանոցի և ծննդատան շենքը։

Քաղաքի իշխանությունները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեղադրում են ռուսաստանյան բանակին քաղաքացիական օբյեկտի վրա գրոհելու համար։

Պաշտոնյաների և ականատեսներ կողմից հրապարակված լուսանկարներում և տեսագրություններում երևում է, որ ծննդատան շենքը գրեթե հիմնովին ավերված է։

Ուկրաինական կողմի տվյալներով՝ ռմբակոծության հետևանքով տուժել է 17 մարդ, այդ թվում՝ ծննդկան կանայք։

Մեկնաբանելով կատարվածը՝ Զելենսկին հայտարարել է․ «Մենք նման ռազմական հանցագործություն չենք կատարել և երբևէ չենք կատարի Դոնեցկի, Լուգանսկի կամ ցանկացած այլ մարզի որևէ քաղաքում։ Երկրի վրա ոչ մի քաղաքում։ Որովհետև մենք մարդ ենք»։

Կիևը կրկին արևմտյան երկրներից խնդրել է փակել երկինքը

ՄԱԿ-ի տվյալներով՝ 14 օրվա ընթացքում Ուկրաինայում զոհվել և վիրավորվել է առնվազն մեկուկես հազար մարդ, ավելի քան 2 միլիոնը փախստական է դարձել։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըԲըլթբըլթոց-6․ ՉԻ
Հաջորդ հոդվածըՋոկովիչը չի ստացել ԱՄՆ-ի մուտքի վիզա եւ բաց կթողնի 2 մրցաշար