Կիևն օրենք է ընդունել բնիկ ժողովուրդների մասին

2326

Ուկրաինայի գերագույն ռադան ընդունել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հեղինակած օրենքը բնիկ ժողովուրդների մասին, որոնց շարքում չկան ռուսները։

Հակառակ ռուսաստանյան կողմի դժգոհություններին՝ պաշտոնական Կիևը պնդում է, որ օրենքը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին։

Օրենքը Ուկրաինայի բնիկ ժողովուրդների շարքն է դասում այն էթնիկ խմբերը, որոնք ձևավորվել են երկրի տարածքում, ունեն սեփական լեզուն, մշակույթը և ավանդույթները, սակայն երկրի սահմաններից դուրս չունեն «մայր» պետական կազմավորում։ Այս չափանիշներին համապատասխանում են ղրիմցի թաթարները, ինչպես նաև Ղրիմի փոքր ժողովուրդները՝ կարաիմներն ու կրիմչակները, որոնց ընդհանուր թիվը չի անցնում երկու հազարից։

Բնականաբար՝ սեփական պետականության առկայության պարագայում բնիկ չի կարելի համարել ռուսներին կամ հունգարացիներին, լեհերին, հրեաներին, բելառուսցիներին։ Դրանք բոլորը, պաշտոնական Կիևի պնդմամբ, Ուկրաինայի տարածքում ազգային փոքրամասնություններ են, և նրանց իրավունքները պաշտպանվում են առանձին օրենքով։

Վլադիմիր Պուտինը «Россия 1»-ի եթերում այս օրինագիծը համեմատել է Երրորդ ռայխի օրենքների հետ, նաև հիշեցրել է Վլադիմիր Զելենսկու հրեական ծագման մասին։

«Իր հետևանքներով՝ սա կարող է համեմատվել զանգվածային ոչնչացման զենք կիրառելու հետ, դա շատ լուրջ բան է»,- ասել է Պուտինը։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԱմերիկյան անձնագրերում կհայտնվի «սեռը՝ X» գրառում
Հաջորդ հոդվածըՀայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն