‘Կիևում զոհվել է «Вести» թերթի լրագրողը’

1036

Կիեւում տեղի ունեցած փողոցային բախումների հետեւանքով զոհվել է «Вести» թերթի լրագրող Վյաչեսլավ Վերեմեյը: Այս լուրը իր Ֆեյսբուքյան էջում հաստատել է թերթի գլխավոր խմբագիր Իգոր Գուժվան:

Նրա տվյալներով՝ լրագրողը իր գործընկերոջ հետ վերադառնում երթուղային տաքսիով, երբ խաչմերուկում մեքենայի վրա են հարձակվել անհայտ անձինք: Նրանք սկսել են ճոճել ավտոմեքենան, դուրս են հանել վարորդին եւ ուղեւորներին, այնուհետեւ՝ սկսել ծեծել:

Ավտոմեքենայում գտնվող մարդկանցից երկուսը ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ, իսկ լրագրողը մահացել է շտապօգնության ավտոմեքենայի մեջ՝ հրազենային վնասվածքից: Այս մասին տեղեկացնում է Interfax-ի ուկրաինական ծառայությունը:

Նախորդ հոդվածը‘Մեկ օրվա ընթացում Կիեւում զոհվել է ավելի քան 20 մարդ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Քաղաքացիական պատերազմից պետք է խուսափել` ինչպես ժանտախտից ‘