‘Կիևում հավաքել են ցուցարարների կառուցած բոլոր բարիկադները’

892

Ուկրաինայի միլիցիան հավաքել է ցուցարարների կառուցած գրեթե բոլոր բարիկադները Կիևի կենտրոնից, հաղորդել է BBC-ի թղթակիցը: Միլիցիան, ներքին զորքերը և «Բերկուտը» ցուցարարներին ետ են մղել նրանց կողմից զբաղեցված բոլոր փողոցներից՝ բացի Անկախության հրապարակից: Անկախության հրապարակում դեռ վրաններ և բարիկադներ կան, սակայն իրավապահները կամաց-կամաց մոտենում են դրանց: BBC-ի թղթակցի բնորոշմամբ՝ «մեղմ մաքրում» է իրականացվում: Այնուամենայնիվ, ուժայինների գործողությունների արդյունքում կան տուժածներ, ովքեր հայտնել են, որ իրենց նկատմամբ արցունքաբեր գազ է կիրառվել:

Կեսգիշերին մոտ լուրեր են տարածվել, թե անվտանգության ուժերը պատրաստվում են գրոհել Կիևի քաղաքապետարանը, որն արդեն մի քանի օր է՝ գրավել են ընդդիմադիրները: Ինչ-որ պահի քաղաքապետարանի լույսերը մարել են, սակայն պարզվել է, որ դա սադրիչի ձեռքի գործն է, որին ավելի ուշ բռնել են:

Ընդդիմադիր «Բատկիվշչինա» կուսակցությունը տեղեկացրել է իրենց կենտրոնակայանի վրա հարձակման մասին: Հայտարարության մեջ ասվում է, որ անհայտ անձինք տարել են կուսակցության համակարգչային բոլոր սերվերները: ՆԳՆ-ն հերքել է կուսակցության գրասենյակի վրա հարձակմանն իր մասնակցությունը: ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնն արդեն իր անհանգստությունն է հայտնել կուսակցության կենտրոնակայանի վրա հարձակման առնչությամբ: Ի դեպ, Էշթոնը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիւկտորյա Նուլանդն այսօր ժամանելու են Կիև, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Կիևի կենտրոնում գիշերային բախումների հետևանքով կան տուժածներ’
Հաջորդ հոդվածը‘Երթն ավարտվեց. Դե ստացեք այդ շարժումը’