‘Կիևում ձերբակալել են ռուսաստանցի լրագրողի, որը եղել է մահակներով զինված խմբում’

865

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունում հաստատել են Կիևում Lenta.ru-ի լրագրող Անդրեյ Կիսելյովի ձերբակալության մասին լուրը: Ինչպես ՆԳՆ մամլո ծառայությունում հայտնել են Интерфакс-ին, լրագրողը ձերբակալվել է մի խումբ երիկտասարդների հետ միասին, որոնք հետապնդելիս են եղել «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման մարտիկներին տեղափոխող ավտոբուսը և զինված են եղել բեյսբոլի մահակներով: «Ներկայումս պարզվում է յուրաքնաչյուր բերման ենթարկվածի մասնակցության չափը»,- նշել են միլիցիայում:

Հինգշաբթի առավոտյան տեղեկատվություն էր ստացվել, թե Կիսելյովը, որն զբաղվում էր Կիևում ծավալվող իրադարձությունների լուսաբանմամբ, ձերբակալվել է ՆԳՆ «Բերկուտ» հատուկ ստորաբաժանման աշխատակիցների կողմից:

Քիչ առաջ lenta.ru-ն տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Կիևի կենտրոնում տեղի ունեցող դեպքերը լուսաբանելիս մի խումբ արմատական ցուցարարների հետ ձերբակալված լրագրողն ազատ է արձակվել, հաղորդել է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘«Ռեգիոնալները» չեն կարողացել արտակարգ դրություն հայտարարելու համար ստորագրություններ հավաքել’
Հաջորդ հոդվածը‘Ֆիլարետ պատրիարքը հրաժարվել է Յանուկովիչի պարգևից.«Խնդրում եմ ինձ պարգևներ չհանձնել»’