‘Կիևում ձերբակալել և ծեծի են ենթարկել «Ազատության» երկու լրագրողի’

912

Ոստիկանությունը Կիևում ձերբակալել է «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության երկու լրագրողների, ծեծել, այնուհետև ազատ արձակել:

Դեպքը տեղի է ունեցել լրագրող Դմիտրո Բարկարի և օպերատոր Իգոր Իսխակովի հետ, որոնք Կիևի կենտրոնում նկարահանում էին ցուցարարների և իրավապահների միջև բախումները:

Օպերատորը տեղեկացրել է, թե հնարավոր է, որ իր քիթը ծեծի հետևանքով կոտրվել է, բացի այդ՝ ստացել է նաև ուղեղի ցնցում:

Ոստիկանությունը վստահեցնում է, որ «Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության լրագրողներին բերման է ենթարկել որպես վկաների:

Նախորդ հոդվածը‘Խոշոր ավտովթար Երևանում. 6 հոգի տեղափոխվել են հիվանդանոց’
Հաջորդ հոդվածը‘Հմայակ Հովհաննիսյանը դատապարտվեց հարյուր հազար դրամ տուգանքի’