‘Կիևում Ռուսաստանի դեսպանատան վրա Մոլոտովի կոկտեյլներ են շպրտել’

1236

Կիևի ոստիկանությունը ձերբակալել, ապա բաց է թողել երեք հոգու, որոնք հրկիզվող հեղուկով շշեր են նետել Ռուսաստանի դեսպանատան տարածք: Նրանց բաց են թողել հարցաքննությունից և ինքնությունը պարզելուց հետո, հաղորդել է Интерфакс-ը՝ հղում անելով ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 4-ի կողմերը: Նետված Մոլոտովի կոկտեյլներն սկսել են այրվել, սակայն դեսպանատան շենքն էապես չի տուժել:

Մարտի 6-ին Կիևում մի քանի հարյուր մարդ Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանատան վրա ձվեր և քարեր են շպրտել՝ պահանջելով ազատ արձակել օդաչու Նադեժդա Սավչենկոյին և հակառուսական կարգախոսներ հնչեցնելով:

 Ի պատասխան՝ մի քանի տասնյակ ռուսաստանցիներ փորձել են ձվեր նետել Մոսկվայում Ուկրաինայի դեսպանատան վրա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Դեռ տեղումներ չեն լինի’
Հաջորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Մեր տունը պախանի որջ է դարձել’