‘Կիևում վարչական շենքերի պաշարումը շարունակվում է’

1014

Ուկրաինական կառավարության աշխատակիցները, այսօր ժամը 6-ից ժամանելով աշխատավայր եւ չկարողանալով հաղթահարել կառավարության շենքը պաշարած բարիկադները, հետ են դառնում, հայտնում է Интерфакс Украина-ն:

Գործակալությունը նաև հայտնում է, որ Գրուշևսկովի փողոցում Անկախության հրապարակի ուղղությամբ ցուցարարները կանգնած են երկու շարքով: Ցուցարարները նաև երկու շարք բարիկադներ են ստեղծել կառավարության շենքի շուրջ:

Շենքի անմիջական հարևանությամբ ցուցարարներ չկան, այնտեղ հերթապահում են իրավապահները: Այսօր  ցուցարարները կշարունակեն պաշարման մեջ պահել Գերագույն ռադայի շենքը, Կառավարության շենքը, նախագահի նստավայրը և մայրաքաղաքի վարչական շենքեր:

Նշենք, որ վարչական շենքերի պաշարման կարևորության մասին երեկ ցուցարարներին կրկին հիշեցրել «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը: «Մենք հրավիրում ենք բոլորին ժամը 5-ից հավաքվել Մայդանում և պաշարել կառավարական մարմինները: Ոչ մի մարմին գրավված չէ, ոչ մի տարածք գրավված չէ: Մենք աշխատում ենք բացառապես ուկրաինական օրենքների սահմաններում»,- հայտարարել է Յացենյուկը:

Նախորդ հոդվածը‘ՄԻՊ. Եթե Վճռաբեկ դատարանն արդար գործեր, մարդիկ արդարություն չէին փնտրի փողոցում’
Հաջորդ հոդվածը‘ՄԻՊ. Վճռաբեկ դատարանում կաշառքի չափը հասնումէ $50 հազարի’