‘Կիևում ցմահ հայ դատապարտյալին սպեցնազի աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել’

791

Ուկրաինայի Կիև քաղաքում իր պատիժը կրող ցմահ դատապարտյալ ՀՀ քաղաքացու փաստաբանը դիմել էր Մարդու իրավունքների Պաշտպանին` հայտնելով, որ իր պաշտպանյալին Կիև քաղաքի քննչական մեկուսարանում սպեցնազի աշխատակիցները դաժան ծեծի են ենթարկել:

Փաստաբանն այս խնդրի կապակցությամբ դիմումներ էր հասցեագրել նաև Ուկրաինայի Օմբուդսմենին և համապատասխան իրավասու մարմիններին: 

Քանի որ Ուկրաինայի Մարդու իրավունքների պաշտպանը հանդիսանում է երկրում «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի դեմ կոնվենցիայի» կամընտիր արձանագրությամբ սահմանված կանխարգելման ազգային մեխանիզմ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հիմք ընդունելով մարդու իրավունքների պաշտպանների ինստիտուտների` միմյանց հետ համագործակցելու և միմյանց աջակցելու բարի կամքի արտահայտման հանգամանքը, տվյալ գործի վերաբերյալ դիմել է Ուկրաինայի օմբուդսմեն Վալերիա Լուտկովսկայային` խնդրելով հնարավորության դեպքում տեղեկություն տրամադրել ՀՀ քաղաքացու անվտանգությունն ապահովելու ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի վերաբերյալ: 

Ուկարինայի Օմբուդսմենն ի պատասխան Պաշտպանի գրությանը, հայտնել է, որ ՀՀ քաղաքացուն մեկուսարանում ծեծի ենթարկելու կապակցությամբ սկսվել է վարույթ, և վերջնական արդյունքների մասին կտեղեկացնեն:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանն այսօր այցելել է քաղաք Մարտակերտ’
Հաջորդ հոդվածը‘Յուրա Մովսիսյանը՝ բուժհետազոտության ժամանակ. Ֆոտոշարք’