‘Կիևցի պանդան քվեարկել է իր նախընտրած թեկնածուի օգտին (տեսանյութ)’

877

Մինչ Ուկրաինայի քաղաքական ուժերը զբաղված էին քվեարկողների  համակրանքին ու հարգանքին արժանանալու համար բոցաշունչ ելույթների և շռայլ խոստումների նախապատրաստմամբ, նախըտրական փուլի կռվախնձոր-քաղաքացիներից ոմանք յուրահատուկ տարբերակներ են մշակել ընտրական գործընթացի հանդեպ իրենց ունեցած մեծ «ակնածանքն» արտահայտելու համար:

Այսպես, օրինակ, Օդեսայի տեղամասերից մեկում ընտրողների 5 տոկոսը, որպես այլըտրանքային թեկնածու, նշել է «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ ֆիլմաշարի հերոս Դարթ Վեյդերին:

Զվարճալի դեպք է գրանցվել նաև Կիևի տեղամասերից մեկում, որտեղ տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է քվեախցից դուրս գալիս պանդայի հագուստով մի մարդ, ծրարը նետում արկղի մեջ և շատ սովորական հեռանում տեղամասից:

 

Նախորդ հոդվածը‘Որտեղ էր Սերժ Սարգսյանը Հոկտեմբերի 27-ին’
Հաջորդ հոդվածը‘Չին ույգուրները միացել են սիրիացի ապստամբներին ‘