‘Կիև. ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրվի շուտով ‘

1079

Ուկրաինայի առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը ԵՄ ընդլայնման հարցով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ուկրաինան ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը կստորագրի «մոտ ժամանակներս»: Ըստ Արբուզովի՝ համաձայնագիրը կստորագրվի՝ հաշվի առնելով ազգային ռազմավարական շահերը, և Ուկրաինան դրա համար բավարար քաղաքական կամք ունի: Փոխվարչապետը նաև նշել է, որ կողմերը պայմանավորվել են պատրաստել ասոցացման համաձայնագրի կիրառման ճանապարհային քարտեզ: Ֆյուլեն, իր հերթին, խոստացել է աջակցել Ուկրաինային՝ ԱՄՀ-ի հետ համաձայնագիր կնքելու համար անհրաժեշտ պայմաններն ստեղծելու և ազատ առևտրի գոտուն միանալու հարցում, փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ-ը խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ծայրահեղ դեպքերում’
Հաջորդ հոդվածը‘Հրանտ Վարդանյան. Դեռ դիմակայում ենք’