‘Կիև են բերվում Ուկրաինայի ներքին զորքերի նոր ստորաբաժանումներ’

1015

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը մայրաքաղաք Կիևին է մոտեցրել ներքին զորքերի լրացուցիչ ուժեր՝ մայրաքաղաքում հասարակական կարգը պաշտպանելու նպատակով: Այդ մասին ասվում է ներքին գործերի նախարարության ներքին զորքերի մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ նաև ասվում է, որ  առավոտվանից հասարակական կարգի պահպանության նպատակով ծառայության են կանչվել ներքին զորքերի հազար ծառայողներ, որոնք ծառայություն են իրականացնում պետական և վարչական շենքերի մոտ:

«Համաձայն ներքին գործերի նախարարի (Վիտալի Զախարչենկո) կարգադրության, կապված բողոքի զանգվածային ցույցերի հետ՝ հասարակական կարգի պահպանության նպատակով կներգրավվեն նոր ուժեր»,-ասված է հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նաև նշվում է, որ ներքին գործերի տարածքային հրամանատարական վարչություններից Կիև է ուղարկվել զինծառայողների անհրաժեշտ քանակակազմ՝ հասարակական կարգի պահպանման նպատակով:

Նոր ուժերի ներգրավումը, առաջին հերթին, պայմանավորված է արդեն երկար ժամանակ ծառայության մեջ գտնվող զինծառայողների փոփոխությամբ, ասված է հայտարարության մեջ:
Ներքին զորքերում podrobnosti.ua-ի աղբյուրը լրատվամիջոցին հայտնել է, որ այդ ուժերը բերվում էն Կրեմենչուգից (Պոլտավայի շրջան) և Լուցկայից:

Ներքին գործերի նախարարությունը հերքել է ավելի վաղ հրապարակված լուրը, համաձայն որի՝ Խարկովից Կիև են տեղափոխվում ներքին զորքերի ծառայակիցներով 40 ավտոբուսներ:

Կիևի շրջանում ներքին զորքերի ուժերի մոբիլիզացիայի մասին է հայտնել նաև ուկրաինական խորհրդարանի ընդդիմադիր «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենի Յացենյուկը:

Նախորդ հոդվածը‘Պուտին. Ռուսաստանը մտադիր չէ հեռանալ Անդրկովկասից’
Հաջորդ հոդվածը‘Ոստիկանությունը «փոխադարձ հարգանքի» կոչ է անում’