‘Կլաուդիո Ռանիերի. «Լեսթերը» դեռ ոչինչ չի շահել’

1527

Ինչպիսի՞ն է մրցաշրջանի գլխավոր հերոսը լինելու զգացողությունը։

— Իրականում դա ընդամենը զանգվածային տեղեկատվության էֆեկտ է։ Երբ 90¬ականներին ինձ հաջողվեց լուրջ արդյունքների հասնել «Վալենսիայի» հետ, այդպիսի բան տեղի չունեցավ։ Հիմա՝ հեռուստատեսության շնորհիվ, բոլոր հանդիպումները հասանելի են աշխարհի ամենահեռավոր անկյուններում, չհաշված՝ ինտերնետը։

¬ Դեռ ոչ ոք չի տեսել մարզիչ Ռանիերիի արցունքները։

— Դրանք իսկական արցունքներ չէին, ավելի շուտ՝ զուսպ արցունքներ էին։ Շատ հուզական պահ էր։ Մեր շուրջն այնքան մարդ կար. խաղացողների ընտանիքները, որոնք մեզ հետ եկել էին ավտոբուսով։ Այդ ամենը տպավորություն է գործում։ Այդպիսի պահերին հասկանում ես ֆուտբոլի իսկական ուժը։

Ճի՞շտ է, որ Դուք անգլիական բնավորություն ունեք։

— Հոգու խորքում ես 100-տոկոսանոց իտալացի եմ, բայց իմ աշխատանքը հրապարակային է, այնպես որ՝ աշխատում եմ զուսպ լինել, չէ՞ որ թիմի հետ եմ աշխատում։ Ես իրավունք չունեմ կախված լինել սեփական հույզերից։

Ձեր կարիերայում 1ին մեծ տիտղոսին հասնելու համար մնացել է մեկ քայլ։

— Մեծ հաճույքով եմ հիշում սերիա C և B շահած առաջնությունները, ինչպես նաև Իտալիայում և Իսպանիայում նվաճած մրցանակները։

Պրեմիեր լիգան միանգամայն այլ պատմություն է։

— Բայց մենք դեռ այն չենք շահել։ Այո, արդեն Չեմպիոնների լիգայում ենք, ծայրահեղ դեպքում՝ այդ մրցաշարի որակավորման փուլում, բայց առջևում դեռ 5 մրցափուլ կա, և դրանք շատ դժվար կլինեն։ «Տոտենհեմը» չի հանձնվի, մենք պետք է պահպանենք լիարժեք կենտրոնացվածությունը։

— «Մանչեսթեր Յունայթեդից» նվեր ակնկալու՞մ էիք։

— Երբեք չեմ մտածում ուրիշ թիմերի խաղի մասին, միայն այն մասին եմ մտածում, թե ինչ պետք է անեմ, որպեսզի լավագույնս կատարեմ իմ աշխատանքը։

Յուրաքանչյուր խաղից հետո «Լեսթերի» խաղացողների մարզաշապիկները կարելի է քամել։

— Դեռ Ավստրիայում հավաքների ժամանակ հասկացա, որ այս թիմը հոգեբանական տեսանկյունից շատ հզոր է։ Հրաշալի տղաներ, որոնք մեծ պատասխանատվությամբ են մոտենում իրենց գործին։ Մարզումների ժամանակ եռանդուն աշխատում են, հետո գալիս է հանդիպման օրը, և հանդերձարանում բոլորը կատակում են և ծիծաղում՝ մինչև դաշտ դուրս գալու պահը։ Ոչ մեկն իրեն չի խնայում։ 95¬րդ րոպեին Վարդիի գոլը դրա ապացույցն է։

Մոուրինյոն Ձեր հասցեին գովեստի խոսքեր է ասել։

— Իմ «Ինտեր» գալուց հետո նա զանգեց ինձ և շնորհավորեց։ Այդ պահից մենք լավ հարաբերություններ ենք պահպանում։ Ես գիտեմ Ժոզեին, նա էլ ինձ գիտի։

¬ Ձեր հաջողության գործում ի՞նչ դեր են խաղում ընտանիքը և ընկերները։

— Ընկերները կյանքի ամենամեծ ուրախություններից մեկն են։ Իսկ կինս՝ Ռոզինան, իմ հենասյունն է։ Հուլիսին կնշենք մեր ամուսնության 40-ամյակը։ Ունեմ աղջիկ և թոռնիկ՝ Օռլանդոն։ Նա մեկուկես տարեկան է։ Նրա հետ «սկայպով» ենք շփվում։ Երբ ինձ «պապիկ» է անվանում՝ սիրտս նվաղում է։

Նախորդ հոդվածը‘Մեսսին վեց տարվա վատագույն արդյունքն է գրանցել’
Հաջորդ հոդվածը‘Կոմեդիան վերաճում է անդուր խեղկատակության’