‘Կլինսման. Ֆուտբոլում ամենահիասքանչը անկանխատեսելի է’

715

 

ԱՄՆ-ի հավաքականի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլինսմանը, որը քննադատության է ենթարկվել  «ԱՄՆ-ի հաղթանակի մասին խոսելն ուղղակի անիրական է» արտահայտության համար պարզաբանել է, թե ինչ է նկատի ունեցել:

«Ես կարծում եմ, որ հիմա շատ սխալ է մտածել Աշխարհի առաջնությունում հաղթանակի մասին: Հունաստանում տեղի ունեցած Եվրո-2004-ին, հավանաբար ոչ ոք չէր մտածում, որ հաղթող կդառնա Հունաստանը: Ֆուտբոլում ամենահիսքանչ բանը անկանխատեսելիությունն է:Երբեք չես կարող ասել, թե ով ում կհաղթի: Յուրաքանչյուր խաղ մի քայլ առաջ է տանում: Եթե մենք դուրս գանք խմբից, արդեն կարող ենք խոսել հաջորդ նպատակների մասին», —Կլինսմանի խոսքերն է մեջբերում Goal.cоm-ը:

Նախորդ հոդվածը‘Սմբատ Այվազյանին չեն թողնում հուղարկավորել Մոնթե Մելքոնյանի կողքին’
Հաջորդ հոդվածը‘Դատարանի մոտ կրակած երիտասարդը ձերբակալված է, նա մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ ‘