‘Կլիչկոն եւ Տիմոշենկոն կառաջադրվեն նախագահական ընտրություններին’

945

Ուկրաինայի նախկին վարչապետ, վերջերս բանտից ազատ արձակված  Յուլյա Տիմոշենկոն մայիսի 25-ին կայանալիք արտահերթ ընտրություններում կառաջադրվի Ուկրաինայի նախագահի պաշտոնում: Այդ մասին լրագրողներին հայտնել է «ՈւԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոն:

«Ես իսկապես խոսակցություն եմ ունեցել Տիմոշենկոյի հետ: Նա ասել է, որ կառաջադրվի նախագահական ընտրություններում»,- ըստ ИТАР-ТАСС-ի, ասել է Կլիչկոն:

«Ինձ համար անսպասելի էր, որ Յուլյա Տիմոշենկոն առաջադրվելու է նախագահի պաշտոնում, քանի որ նա դրա մասին ոչ մի տեղ չի հայտարարել, իսկ ինձ հետ զրույցում հաստատեց»,- ընդգծել է Կլիչկոն, որն ավելի վաղ է հայտարարել նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին:

Կլիչկոն հույս է հայտնել, որ նախագահական մրցապայքարը կլինի ազնիվ և առանց վարչական ռեսուրսի օգտագործման: «Ես եւս պատրաստ եմ առաջադրվել նախագահի պաշտոնում»,- հայտարարել է Կլիչկոն:

 

Նախորդ հոդվածը‘Ոստիկանական շներ` ՀՀԿ շենքի դիմաց. Տեսանյութ-Yerkir.am’
Հաջորդ հոդվածը‘Ռաֆայել Թեյմուրազյան. Սրանց հետ պայքարը մեր վերջին կռիվն է ‘