‘Կլիչկոն մրցանակ կստանա՝ քաղաքականության բնագավառում նվաճումների համար’

1036

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն արժանացել է Կոնրադ Ադենաուերի անվան մրցանակի: Այդ մասին դեկտեմբերի 9-ին տեղեկացրել է գերմանական Քյոլնի քաղաքապետ Յուրգեն Ռոթերսը, փոխանցում է  Kölns Internetzeitung-ը:

Կազմկոմիտեն տպավորվել է Կլիչկոյի կարիերայով՝ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնից մինչև Ուկրաինայի մայրաքաղաքի քաղաքապետ: Կազմակերպիչները նաև նշել են նրա նվաճումները քաղաքականության ասպարեզում, մասնավորապես՝ «նրա աննախադեպ նվիրվածությունը ժողովրդավարությանն ու խաղաղությանը Ուկրաինայում»:

Մրցանակը Կիևի քաղաքապետին կհանձնվի 2015 թ. գարնանը, Քյոլնի պատմական քաղաքապետարանում: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Տըխկըլը-տըմբըլը. Սերժ Սարգսյանը մասնակցել է Գեղամյանի գրքի շնորհանդեսին ‘
Հաջորդ հոդվածը‘2015-ին Ստամբուլում նախատեսվում են միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին’